ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

«Մարդ մի անգամ պիտ մեռնի»

«Մարդ մի անգամ պիտ մեռնի»
10.12.2025 | 11:11

Օրհներգը պետք չէ փաթաթել Եկեղեցու վզին, պետք է օրհներգի պատվիրանը կատարել։

Օրհներգն ասում է՝ «մարդ մի անգամ պիտ մեռնի», իսկ դու ամեն օր ես մեռնում։ Օր կա, որ մի քանի անգամ ես մեռնում։ Օրինակ, կիրակի օրերը մի չորս-հինգ անգամ մեռնում ես, կամակատարներիդ էլ հետդ մեռցնում։

Աղազար Մահամերձ

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3460

Մեկնաբանություններ